Այլ

Ուղեղի ճառագայթային թերապիայից յետոյ հիւանդների 76%-ի շրջանում ճանաչողական գործառոյթները վերականգնւում են

Բալթիմորի Մերիլենդի համալսարանի ամերիկացի բժիշկներն ապացուցել են, որ ուղեղի ուռուցքների ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցութիւններն  անդառնալի չեն: Հետազօտութեան արդիւնքները ներկայացւել են Ճառագայթային ուռուցքաբանութեան ամերիկեան ընկերութեան (ASTRO) տարեկան ժողովում:

Ըստ գոյութիւն ունեցող գնահատականների՝ քաղցկեղով հիւանդների 30%-ի՝ տարեկան մօտ 600 հազար մարդու շրջանում, հիւանդութեան ընթացքի ինչ-որ պահի ուղեղի մետաստազներ են ախտորոշւում:

Ուղեղի մետաստազների ստանդարտ բուժումը յաճախ ներառում է կամ ամբողջ ուղեղի ճառագայթային թերապիա կամ աւելի միօրինակ ճառագայթային եղանակներ, որոնց դէպքում ճառագայթը ճշգրիտ թիրախաւորում է ուռուցքը եւ ուղեղի առողջ հիւսւածքի նկատմամբ ազդեցութիւնը նւազագոյնի են հասցնում:

Ուղեղային ճառագայթային թերապիան օգնում է կանխել քաղցկեղի հետագայ տարածումը ուղեղում, սակայն հիւանդները կարող են բախւել ճանաչողական ունակութիւնների որոշ բարդութիւնների, մասնաւորապէս կարող են նկատւել խնդիրներ կատարողական գործառոյթի, ուսուցման եւ յիշողութեան նւազման առումով:

Նոր հետազօտութեան ընթացքում թիմը վերլուծել է 288 հիւանդների տւեալները: Վերջիններիս երկարաժամկէտ ճանաչողական թեստաւորման արդիւնքները ստացւել են ուղեղի ճառագայթային թերապիայից յետոյ:

Ճանաչողական ունակութիւնների վերականգնումը գնահատելու համար գիտնականները հիւանդների բուժումից առաջ եւ նէյրոճանաչողական կորստից վեց եւ 12 ամիս անց հետազօտել են մտաւոր կարողութիւնների թեստերի արդիւնքները:

Ճանաչողական ունակութիւնների անկման առաջին նշաններից վեց ամիս անց հիւանդների 38%-ի շրջանում ճանաչողական ունակութիւնները լիարժէք վերականգւել են, իսկ մէկ տարի անց այդ ցուցանիշը հասել է 42%-ի։

Ուղեղի գործառոյթի վերականգնումը սահմանւել է իբրեւ իւրաքանչիւր թեստի ժամանակ հիւանդի ճանաչողական գործունէութեան զգալի անկում:

Ու թէեւ ոչ բոլոր հիւանդներն են ամբողջութեամբ ապաքինւել, մօտ երեք քառորդը կորցրած Ճանաչողական ունակութիւնների գոնէ մի մասը վերականգնել է:

Բուժումից վեց ամիս անց հիւանդների 73%-ի շրջանում բարելաււել է մէկ կամ մի քանի ճանաչողական ունակութիւնների թեստեր՝ 12 ամսւայ ընթացքում հասնելով 76%-ի:

Related Articles

Back to top button