Այլ

Բժիշկը խորհուրդ է տալիս այս բանջարեղէնը ներառել սննդակարգում

Սրտաբան Մագդալենա Պերելլոն սրտանօթային հիւանդութիւններ ունեցող մարդկանց խորհուրդ է տւել իրենց ճաշացանկում ներառել սոխ։ Նրա խօսքերը փոխանցում է 20minutos հրատարակութիւնը։

Ինչպէս բացատրել է Պերելլոն, այս բանջարեղէնը հարուստ է քւերցետինով՝ բնական հակաօքսիդանտով, որը նւազեցնում է արեան ճնշումը, խոլեստերինի մակարդակը եւ օրգանիզմում ընդհանուր բորբոքումը: Բացի այդ, սոխը հարուստ է կալիումով, մանրաթելով եւ վիտամիններով:

Բժիշկը նաեւ ընդգծել է, որ պարբերաբար օգտագործելու դէպքում սոխն ​​օգնում է իջեցնել արեան մէջ շաքարի մակարդակը։

168.am

Related Articles

Back to top button