Այլ

Օրական քանի բաժակ սուրճ կարող է մարդը խմել առանց առողջութեանը վնասելու

Լաւ ինքնազգացողութեան դէպքում մարդիկ կարող են օրական 2-3 բաժակ սուրճ խմել առանց առողջութեանը վնասելու։ Այս մասին, ինչպէս գրում է life.ru-ն, ասել է թերապեւտ, սրտաբան Վիկտորիա Լւովսկայան։

«Կարծում եմ՝ առաւելագոյնը երկու-երեք բաժակը ոչ մէկին չի վնասի, այլ ընդհակառակը՝ կակտիւացնի օրգանիզմի դետոքսինգային համակարգը»,- նշել է բժիշկը։

Նրա խօսքով, լուծւող սուրճը պարունակում է մօտ 30-50 տոկոսով պակաս կոֆէին, բայց ամէն ինչ կախւած է արտադրողից։ Այս ըմպելիքն առողջարար է, սակայն հարկ է յիշել, որ այն պարունակում է աւելի շատ ալկալոիդներ եւ թեոբրոմին, քանհատիկաւոր սուրճի մէջ։ Սակայն լուծւող սուրճը պարունակում է օրգանական թթուներ, ամինաթթուներ, B խմբի վիտամիններ եւ մագնեզիում, ուստի չափաւոր գործածութեան դէպքում այն շատ առողջարար է:

Շատ կարեւոր է նաեւ օրգանիզմին «լսելը», կարծում է մասնագէտը։ Օրինակ, եթէ մարդը երեկոյեան հինգից յետոյ սուրճ է խմում եւ միաժամանակ չի ուզում քնել, նշանակում է՝ նրա օրգանիզմում սուրճի փոխանակութիւնը դանդաղած է։ Այս դէպքում պէտք է զգոյշ լինեն նրանք, ովքեր ունեն արեան բարձր ճնշում, անօթազարկի արագացման հակում ու յաճախասրտութուն, եզրափակել է սրտաբանը։

Related Articles

Back to top button