Պանրի գործածութիւնը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Պանիրը եւ կաթնամթերքի այլ տեսակները ծամելիս խթանում են թքարտադրութիւնը, որը կարող է չէզոքացնել ատամների վրայի թթուները եւ կանխել կարիեսի զարգացումը։ Այս մասին Daily Mail-ի հետ զրոյցում ասել է բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլին։
Ինչպէս բացատրել է մասնագէտը, պանիրը, կաթը եւ մածունը հարուստ են կալցիումով։ Այն մասնակցում է բերանի խոռոչի հիմնաթթւային բալանսի պահպանմանը եւ դրական ազդեցութիւն է ունենում ատամների վրայ՝ ապահովելով կարիեսի կանխարգելումը։ Բացի այդ, կաթնամթերքը, յատկապէս պանիրը, ծամելիս ակտիւացնում է թքարտադրութիւնը։
Բժշկի խօսքով՝ թուքը չէզոքացնում է թթուներն ու հիմնային նիւթերը, որոնք կարող են բացասաբար ազդել ատամների վիճակի վրայ։ Սովորաբար ատամների մակերեսի թթւայնութիւնը փոխւում է ամէն անգամ ուտելուց յետոյ։ Այնուամենայնիւ, եթէ թթւայնութիւնը չափազանց բարձր է լինում, կարիես է առաջանում: Պանիրը կարգաւորում է բերանի խոռոչի pH բալանսը, ինչը թոյլ է տալիս խուսափել էմալի քայքայումից եւ կարիեսային խոռոչների առաջացումից։
Մոսլին նաեւ ընդգծել է, որ պանրի գործածութիւնը յատկապէս առողջարար կը լինի քաղցրաւէնիքի գործածութիւնից յետոյ, քանի որ շաքարը նպաստում է բերանի խոռոչում թթու առաջացնող բակտերիաների զարգացմանը։
Tert.am