Բազմաթիւ վիրահատութիւնները կարող են վատացնել տարեց մարդկանց ուղեղի աշխատանքը
Բազմաթիւ վիրահատութիւնները կարող են նպաստել տարեց մարդկանց մտածողութեան վատացմանը։ Այս մասին վկայում է The Lancet Healthy Longevity ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը։
Գիտնականներն ուսումնասիրել են 40-69 տարեկան բրիտանացի պացիենտների տւեալները։ Մի քանի վիրահատութիւնների ենթարկւած մարդիկ մի փոքր աւելի յաճախ են տառապել յիշողութեան, արձագանգի ժամանակի, խնդրից խնդիր ուշադրութիւնը տեղափոխելու եւ որոշումներ ընդունելու հետ կապւած խնդիրներով։
Իւրաքանչիւր լրացուցիչ վիրահատութիւն խորացրել է այդ խնդիրները։ Օրինակ, արձագանգի ժամանակն աւելացել է մի քանի միլիվայրկեանով։
Ուղեղի ՄՌՏ պատկերները ցոյց են տւել, որ բազմաթիւ վիրահատութիւնները յանգեցրել են փոփոխութիւնների հիպոկամպում։ Այդ գօտին պատասխանատու է յիշողութեան եւ ուսուցման համար։ Վիրահատութիւնների ենթարկւած պացիենտների մօտ աւելի շատ են վնասւած եղել գլխուղեղի անօթները։
Գիտնականները նշել են, որ ընդհանուր առմամբ վիրահատութիւններն ուղեղի համար եղել են անվտանգ։ Զգուշութիւն պէտք է ցուցաբերել տարեց պացիենտների դէպքում. մի քանի վիրահատութիւնների ընդհանուր էֆեկտը կարող է նկատելի լինել նրանց համար։
«Եթէ վիրահատութիւնը բուժման լաւագոյն կամ միակ միջոցն է, պացիենտներին կարելի է հաւաստիացնել, որ կոգնիտիւ վնասը իւրաքանչիւր վիրահատութիւնից միջինն այնքան էլ մեծ չէ»,- նշել են գիտնականները։
News.am