Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»

«ԱԼԻՔ» – Մտնում ենք մեր պայքարի, յաղթանակի, յոյսի փուլ՝ հետեւողական, աննահանջ, յամառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխաւորւած է յաղթանակով: Այս մասին իր ուղերձում յայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը՝ բոլորին հրաւիրելով այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում կայանալիք հանրահաւաքին։

Նա, մասնաւորապէս, նշել է. «Մեր պետութեան համար օրհասական այս օրերին մենք պարզապէս սխալւելու իրաւունք չունենք։ Սա նեարդերի պայքար է։ Ամուր նեարդերով, աննահանջ կամքով, ճշմարտութեան եւ արդարութեան հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախութեամբ եւ պատւով։ Ով հաւատում է  այս պայքարի ճշմարտութեանը, թող դառնայ նրա զինւորն ու կատարի պահանջւածը։

Յուսահատութեան, խեղճութեան եւ կասկածամտութեան, անզօրութեան զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծութիւնների, մեկնաբանութիւնների, քննարկումների ժամանակը վաղուց սպառւած է։

Եկել է բռունցքւելու եւ գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջութեամբ նւիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։

Սպասելու եմ բոլորիդ Հանրապետութեան հրապարակում՝ հայոց գալիք յաղթանակի տեսլիքով։

Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։

Related Articles

Back to top button