Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Պատահական չէ, որ Փաշինեանը Եկեղեցու դէմ արշաւը սաստկացրեց սեփական անձին ուղղւած Ալիեւի հեգնանքից յետոյ»

«ԱԼԻՔ» – «Նիկոլ Փաշինեանն իր հակաեկեղեցական եւ հակասահմանադրական տեքստերը, որպէս կանոն, եզրափակում է «Վեհարանը վեհի՛» արտայայտութեամբ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը։

«Ի՞նչ է իրականում վեհ

Վեհ է այն պետութիւնը, որը յարգում է սահմանադրական կարգը։ Վեհ է այն հասարակութիւնը, որը չի թոյլ տալիս իշխանութիւններին մասնատել ազգային ինստիտուտները՝ օտար օրակարգերով եւ քաղաքական մերկանտիլ շահարկումներով: Վեհ է այն մօտեցումը, որը եկեղեցու բարեկարգման, ռեֆորմի հարցերը թողնում է հէնց Եկեղեցուն։

Ի դէպ, ես պատահական չեմ համարում, որ Փաշինեանը Եկեղեցու դէմ արշաւը սաստկացրեց սեփական անձին ուղղւած Ալիեւի երէկւայ հեգնանքից յետոյ:

Այդ հեգնանքով Ալիեւը, թերեւս, մեսիջ էր փոխանցում Փաշինեանին, որ անկատար պարտաւորութիւններ ունի»,- գրել է նա:

Related Articles

Back to top button