Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական. Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստումն ընթանում է ամբողջ թափով
«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ABC-ին ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթանում են ամբողջ թափով»: Այս մասին հաղորդել է News.am-ը:
Նա ասել է, որ Թրամփի տեսանկիւնից «դուք չէք կարող գործարք կնքել, եթէ որոշակի յարաբերութիւններ եւ երկխօսութիւն չունենաք միւս կողմի հետ, եւ մենք, անպայման, դա կը հաստատենք առաջիկայ ամիսներին»:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, Ուոլցն ասել է, որ Թրամփի վարչակազմը կը հետաքրքրւի նրա կադրերով՝ նշելով նրանց զօրակոչի տարիքը:
«Նրանք, անկասկած, շատ վեհ եւ կոշտ դիրք գրաւեցին, բայց մենք պէտք է լուծենք ուժի սակաւութեան խնդիրը: Խօսքը միայն զինամթերքի, հանդերձանքի կամ մեծ քանակութեամբ չեքեր դուրս գրելու մասին չէ: Խօսքը ռազմաճակատի առաջնագծի կայունացման մասին է, որպէսզի կարողանանք ինչ-որ գործարք կնքել»,- նշել է նա։
Աւելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ կը ցանկանար բանակցութիւններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ եւ ենթադրել, որ դա կարող է տեղի ունենալ իր պաշտօնը ստանձնելուն յաջորդող առաջին վեց ամսւայ ընթացքում: