Լաւրովն ու Ֆիդանը հեռախօսազրոյց են ունեցել

«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը յայտարարութիւն է տարածել, որում մանրամասներ է յայտնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովի եւ նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի այսօրւայ (յունւարի 12-ի-ԽՄԲ.) հեռախօսազրոյցի մասին։ Լուրը հաղորդում է Yerevan.today-ը:
«Արտաքին քաղաքականութեան գերատեսչութիւնների ղեկավարները, կանոնաւոր, վստահելի երկխօսութիւն զարգացնելով, մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թւում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծւած իրավիճակի համատեքստում։ Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւել էներգետիկ անվտանգութեան համար ռիսկեր ստեղծող գործողութիւնների կանխարգելման անհրաժեշտութեանը»,- ասւած է հաղորդման մէջ։
Նշւում է նաեւ, որ Լաւրովն ու Ֆիդանը քննարկել են սիրիական կարգաւորմանն աջակցելու հետագայ քայլերը՝ կազմակերպելով համընդհանուր ազգային երկխօսութիւն՝ Սիրիայում բոլոր քաղաքական եւ էթնօ-դաւանական ուժերի եւ բոլոր «արտաքին դերակատարների» մասնակցութեամբ, որոնք կարող են նպաստել համապատասխան պայմանաւորւածութիւնների որոնմանը։