Իրանի բանակի ցամաքային զօրքերի հրամանատար, գեներալ-մայոր Քիւմարս Հէյդարին յայտնել է, որ երկրի սահմաններին կը տեղակայւեն նոր հրթիռային ստորաբաժանումներ եւ անօդաչու թռչող սարքերի դասակներ։
ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, գեներալ Հէյդարին ասել է, որ սա չի նշանակում, թէ երկրին սպառնում են, բայց դա արւում է հետախուզութեան ուժեղացման, ուժերի մարտունակութեան, վարպետութեան բարձրացման համար։
Նա աւելացրել է, որ 11 մարտական եւ շարժական ստորաբաժանումներ կը տեղակայւեն սահմաններին՝ կայուն անվտանգութեան ապահովման եւ ստորաբաժանումների մարտունակութեան բարձրացման համար։
Հրթիռների երկու տեսակներ արժանացել են ԶՈՒ Գլխաւոր շտաբի հաւանութեանը, ասել է նա՝ յաւելելով, որ դրանք կը ներկայացւեն առաջիկայում։