ՄիջազգայինՔաղաքական

Կատարը հաւաստիացնում է ԱՄՆ-ին, որ ՀԱՄԱՍ-ը կը մասնակցի Դոհայում Գազայի հատւածի հրադադարի շուրջ բանակցութիւններին

«ԱԼԻՔ» – Կատարը հաւաստիացրել է ԱՄՆ-ին, որ պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները կը մասնակցեն Գազայի հատւածում հրադադարի շուրջ բանակցութիւններին, որոնք նախատեսւած են այսօր՝ օգոստոսի 15-ին Դոհայում։

Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրոյցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով։

«Մեր կատարցի գործընկերները մեզ հաւաստիացրել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ներկայ կը լինեն, եւ ես, իհարկէ, թոյլ կը տամ նրանց խօսել այդ մասին։

Բացի այդ, ես չեմ պատրաստւում մանրամասնել»,- ասել է նա։

Պատելը յաւելել է, որ Վաշինգտոնը յոյս ունի, որ բանակցութիւնները կը շարունակւեն:

«Մենք հաստատ ակնկալում ենք, որ բանակցութիւնները կընթանան այնպէս, ինչպէս պէտք է»,- ընդգծել է նա:

Յիշեցնենք, որ Նեթանիահուն հաստատել է Իսրայէլի պատւիրակութեան մասնակցութիւնը Գազայի հատւածի շուրջ հրադադարի բանակցութիւններին։

Յիշեցնենք նաեւ, որ Եգիպտոսը, Կատարը եւ ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայէլին եւ պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։

Related Articles

Back to top button