Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Չպէտք է թոյլ տանք Նիկոլին «հասնել մեր ուղեղին», կամ էլ թէ մեր անզգոյշ խօսքի միջոցով հասնել «ժողովրդի ուղեղին»»

«ԱԼԻՔ» – Մարդկանց «ուղեղներին հասնելու» իշխանութիւնների գործիքներն անթերի են։ Սկզբում Նիկոլը նկարում է իր համար իդէալական այլընտրանքային իրականութեան պատկերը, յետոյ գործի են դրւում քարոզիչները, ապա իրաւապահներն ու արդարադատութեան համակարգը ու վերջ՝ ինչ ուզում ես արա, միեւնոյն է դատարանը վճռում է՝ մածունը սեւ է։ Այս մասին գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

«Սա բազում անգամ փորձարկւած մեխանիզմ է, որն այսօր էլ գործարկւում է եկեղեցու դէմ։ Հարցին մաքսիմալ հնչեղութիւն ապահովելու համար Նիկոլը մաքսիմալ լկտի է իրեն պահում։ Սկզբում նա Վեհափառ Հայրապետին իր «չեղած հպարտութիւնը» տեսնելու հրապարակային կոչ է անում, յետոյ քեռակինների մասին պատմութիւններ յօրինում, յետոյ միացնում քարոզչամիջոցները եւ դէ արդէն շարունակում վերը նկարագրւած սխեմայով։

Ընդ որում, կեղտոտ այդ օպերացիայի ոչ մի օղակ եւ/կամ մասնակից ոչնչով իրարից չեն տարբերւում։ Նոյն նիկոլներն են եւ ուրիշ ոչինչ։ Այստեղ ամէն ինչ պարզ է ու հասկանալի։

Հարցն այլ է։ Ի՞նչ կոչել բոլոր նրանց, ովքեր դեռ հաւատում են նիկոլական այս համակարգի՝ վերոնշեալ սխեմայով ստեղծւող պատկերին։ Կրկին, շատ կոնկրետ օրինակ եմ ուզում քննարկենք։ Ընդդիմադիր հայեացքներ ունեցող բազմաթիւ քաղաքացիներ յաճախ, ի պաշտպանութիւն Արշակ Սրբազանի ասում են (նոյնիսկ հրապարակային), թէ՝ էտ ո՞վ իր պահարանում պահած կմախք չունի։ Կամ թէ փորձում են համեմատել Արշակ Սրբազանի «մեղքը» իշխանութիւնների բազմաթիւ ոճրագործութիւնների հետ ու ասում, թէ գոնէ սրբապղծութեան հարցում նիկոլենք թող ոչ ոքի բան չասեն։

Լո՞ւրջ։ Ժողովուրդ, լուրջ հաւատացե՞լ էք Նիկոլի յօրինած այլընտրանքային իրականութեանը։ Կամ էլ թէ այդ ի՞նչ քննարկման ու համեմատութեան թեմա էք գտել։ Միթէ՞ մինչ օրս չէք հասկացել, թէ ինչ խնդիր է լուծում Հայաստանի այսօրւայ կառավարիչը։ Եւ ինչպէ՞ս է լուծում։ Միթէ՞ չգիտէք, թէ ինչու է Նիկոլը թիրախաւորել Արշակ Սրբազանին։ Եթէ չգիտէք, ապա խորհուրդ եմ տալիս համացանցում գտնել եւ նորից լսել Սրբազան Հօր՝ անցած տարւայ Ջահերով երթի աւարտին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում ասած խօսքը։

Սիրելիներ, հաւատացէք՝ խօսքն ուժ ոնի։ Միտքը՝ առաւել եւս։ Չպէտք է թոյլ տանք Նիկոլին «հասնել մեր ուղեղին»։ Կամ էլ թէ մեր անզգոյշ խօսքի միջոցով հասնել «ժողովրդի ուղեղին»։ Ցաւով եմ արձանագրում, բայց հիմա դա յաջողւում է նրան։ Պէտք է զրկենք նրան այդ հնարաւորութիւնից։ Նաեւ դա է Նիկոլին ու նիկոլներին յաղթելու ճանապարհը։

Պէտք է զգոյշ լինել եւ ոչ մի տուրք չտալ նիկոլական օրակարգերին։ Հակառակ պարագայում էլ ինչո՞վ կը տարբերւենք Նիկոլի առջեւ նախօրէին խոնարհւած եպիսկոպոսներից։ Շատ չենք տարբերւի։ Չնայած… Ասում էք էլի՝ այդ ինչքա՞ն պէտք է երեսպաշտ լինես, որ նիկոլական «փորձաքննութեան» արդիւնքներին «հաւատաս» ու գնաս Վեհափառ Հայրապետից պահանջես կարգալոյծ անի Նիկոլի դէմ իրական կռիւ տւող Սրբազանին… Դրանք Նիկոլից բեթար են»,-գրել է նա։

Related Articles

Back to top button