ՄիջազգայինՔաղաքական

Բայդէնի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարաւոր ծրագիրը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի ընտանիքի անդամները ամերիկեան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշաւի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարաւոր ծրագիրը: Այս մասին հայտնում է NBC-ն՝ յղում անելով քննարկումներին ծանօթ աղբիւրին։

Հեռուստաալիքի տեղեկութիւնների համաձայն՝ զրոյցի հիմնական միտքն այն է եղել, որ Բայդէնի դուրս գալը նախագահական մրցապայքարից պէտք է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցութեանն առաւել շահեկան դիրք տայ հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին յաղթելու համար։

Ընտանիքի անդամները զրոյցում ընդգծել են, որ Բայդէնը ցանկանում է, որ մրցապայքարից դուրս գալու մասին յայտարարութիւնն արւի իր ընտրած ժամանակում։ Բացի այդ, կողմերը քննարկել են Սպիտակ տան ղեկավարի նախընտրական արշաւի ազդեցութիւնը նրա առողջութեան, ընտանիքի եւ երկրում կայունութեան վրայ։

Յիշեցնենք, որ յունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցաւ Բայդէնի եւ Թրամփի հեռուստաբանավէճը։ CNN-ի էքսպրէս հարցման համաձայն՝ բանավէճը դիտած հեռուստադիտողների 2/3-րդը յաղթանակը շնորհել է Թրամփին։ Բայդէնի աղէտալի ելոյթից յետոյ ԱՄՆ-ում սկսեցին աւելի բարձրաձայն հնչել Սպիտակ տան ղեկավարին ուղղւած, պետական ​​բարձրագոյն պաշտօնը պահպանելու հետագայ փորձերից հրաժարւելու կոչերը:

Related Articles

Back to top button