Ալեքսեյ Լեոնկովը՝ Փաշինեանի՝ Լոնդոն կատարած այցի մասին. «Սա մահացու հրաւէր է»
«ԱԼԻՔ» – Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսէյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Եւրոպական քաղաքական համագործակցութեան գագաթնաժողովին մասնակցելու համար Լոնդոն կատարած այցին։
«Բանն այն է, որ նման ուղեւորութիւնները որոշակի նշան են, ինչը նշանակում է՝ Փաշինեանը նախընտրում է եւրաինտեգրումը։ Այսինքն՝ նա ցանկանում է, որ Հայաստանն, ամենայն հաւանականութեամբ, գնայ ուկրաինական սցենարով։ 2008 թւականին Բուխարեստում Ուկրաինային խոստացել էին անդամակցել ՆԱՏՕ-ին եւ թէ ինչի դա յանգեցրեց, մենք հիմա տեսնում ենք։ Նոյն սցենարը մշակում է Փաշինեանը։
Եւ ես կարծում եմ, որ դա ապագայում բացասաբար կանդրադառնայ Հայաստանի ճակատագրի վրայ։ Աշխարհը փոխւում է, եւ այն պայմանները, որոնցով Ուկրաինան սկսել էր, օրինակ, աւելի բարենպաստ էին, իսկ հիմա այնպիսի պայմաններ են, որ դա մահաբեր հրաւէր է, բայց Փաշինեանն, ինչպէս հասկանում եմ, թքած ունի, քանի որ իր անձնական շահերը կապւած չեն Հայաստանի հետ։ Դրանք այլ տեղ են՝ այնտեղ, որտեղ նա ունի յարմարաւէտ տուն, որտեղ կանցկացնի իր ծերութիւնն ու կը գրի իր յուշերը»,- կարծում է Լեոնկովը։
Ըստ փորձագէտի՝ Փաշինեանն իր գործողութիւնները համակարգում է Ադրբեջանի հետ, եւ այս տեսանկիւնից պատահական չէ նաեւ Բաքւի պաշտօնական պատւիրակութեան զուգահեռ այցը Լոնդոն։
«Սա մի թիմ է, որը ժամանակին ողբերգութիւն է խաղացել Լեռնային Ղարաբաղի հետ նոտաներով, եւ թէ ինչպէս դա աւարտւեց, մենք տեսանք։ Թէեւ Փաշինեանի շրջապատում ամէն ինչ տակնուվրայ են անում։ Ասում են, որ Ռուսաստանն է յանձնել Լեռնային Ղարաբաղը, յատուկ այնտեղ խաղաղապահներ մտցրել, որպէսզի Ղարաբաղը յանձնի Ադրբեջանին։ Իրականում բոլորը, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ ամէն ինչ ճիշտ հակառակն է եղել»,- եզրափակել է փորձագէտը։