Ալեքսանդր Կոչուբաեւ. «Սկսւում է «Ուսապարկ 2» միջոցառումը, որի նպատակն է վերջնականապէս խարխլել Եկեղեցու հիմքերը»

«ԱԼԻՔ» – Ճանաչւած փաստաբան, Ալեքսանդր Կոչուբաեւը նոյնպէս անդրադարձել է Վեհարանի վրայ գրոհելու մտադրութեան մասին՝ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութեանը.
«Վեհարանում Վեհն է
Սկսւում է «Ուսապարկ 2» միջոցառումը, որի նպատակն է վերջնականապէս խարխլել Եկեղեցու հիմքերը։
IT ընկերութեան ղեկավարի հրաժարականից ցնցւած Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանար, որ պատերազմում ջախջախիչ պարտութիւնից եւ կապիտուլիացիայից յետոյ իրեն յարգող երկրի ղեկավարը կա՛մ պատւով ինքնասպան է լինում կա՛մ էլ նւազագոյնը հրաժարական է տալիս։
Բայց, մենք չենք ջախջախւել կամ կապիտուլացւել, զուտ մեր վարչակարգը մեզ դաւաճանել է ու տարել թշնամու երախ։ Հիմա իր արեւմտեան պատւիրատուները ցուցում են տւել յարձակւել Եկեղեցու վրայ։ Մենք արդէն 2018 թւականին անգործութեամբ թողեցինք, որ «ամենայն ծիգռովկեաց հրամանատարը» գա իշխանութեան եւ հիմա, եթէ չպայքարենք ծիգռովկեան դիւիզիայի ու դրա հրամանատարի դէմ արդէն վաղը մեր երեխաները մկրտւելու են մզկիթներում։
Ու յատուկ եմ խնդրում. մի նայէք, որ Սաղմոսա է ցիտում ու Աստծոյ անունը տալիս, ինքը շատ բարեխիղճ աշխատակիցա, մեր դժբախտութիւնն էն է, որ ինքը լաւ աշխատումա հաւաքական արեւմուտքի համար»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: