Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստորագրահաւաք՝ յաջակցութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն հաւատարիմ մի խումբ հաւատաւորներ նախաձեռնել են ստորագրահաւաք՝ ի աջակցութիւն Հայ Առաքելական Եկեղեցու։

Yerkir.am-ի համաձայն՝ Եկեղեցուն աջակցող հանրագրով, մասնաւորապէս, ստորագրահաւաքի նախաձեռնողներն իրենց մտահոգութիւնն են  յայտնում Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեան գործողութիւնների վերաբերեալ, որը փորձում է մանիպուլիացիայի ենթարկել եւ պառակտել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն:

Ստորագրահաւաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում եւ Սփիւռքում բնակւող բոլոր հայերին համախմբւել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հաւատացեալների իրաւունքները եւ ժողովրդավարութեան հիմքերը:

Related Articles

Back to top button