
«ԱԼԻՔ» – Իրանի գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէին` ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որով առաջարկում էր բանակցութիւններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, յայտարարել է, որ «որոշ բռնակալ պետութիւնների՝ բանակցութիւնների հարցում պնդումները խնդիրները լուծելու նպատակ չունեն, այլ կը յանգեցնի նրանց կամքի պարտադրմանը:
Այաթ. Խամենէին շաբաթ՝ մարտի 8-ին, պետական մարմինների ղեկավարների եւ բարձաստիճան պաշտօնեաների հետ հանդիպմանը յայտարարել է, որ արեւմտեան արժէքները հակասում են իսլամական սկզբունքներին, յաւելելով, որ նրանց երկակի չափանիշներն անվստահութիւն ներշնչող քաղաքակրթութեան արդիւնք են, գրում է ՄԵՀՐ-ը։
«Մենք չենք կարող հետեւել արեւմտեան քաղաքակրթութեան սկզբունքներին քաղաքական, տնտեսական եւ այլ հարցերում։ Որոշ բռնակալ պետութիւնների՝ բանակցութիւնների հարցում պնդումը ոչ թէ խնդիրների լուծմանն է ուղղւած, այլ սեփական շահերը պարտադրելու համար: Իրանը չի ընդունելու նրանց պահանջները»,- ասել է այաթ. Խամենէին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի եւ արեւմտեան երկրների՝ Իրանի պաշտպանական եւ ռազմական կարողութեան հարցերի շուրջ եւս բանակցութիւններ վարելու կոչը։