ԳաղափարականՀայաստան - Արցախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամների

«ԱԼԻՔ» – Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի։

Կուսակցութեան ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկութիւններ փոխանցեցին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքների մասին։

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհաւորեց Բիւրոյի նորընտիր ներկայացուցչին եւ անդամներին՝ կարեւորելով համազգային ներուժի ծառայեցումը յանուն հայրենիքի զօրացման, ազգի արժանապատիւ ու լուսաւոր գալիքի կերտման։

Հանդիպման ընթացքում արծարծւեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, անվտանգային սպառնալիքներին եւ Հայաստան-Սփիւռք գործակցութեանն առնչւող հարցեր, առկայ խնդիրների դիմագրաւման գործում ընդգծւեց ազգային միասնութեան ու համախմբման անհրաժեշտութիւնը։

Related Articles

Back to top button