ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

ՀՀ ԱԳՆ. «Հայ-իրանական մասնագիտական խումբը կը քննարկի բեռնատարների դիզվառելիքի թանկացման հարցը»

«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Իրանի մասնագիտական խմբերը կը հանդիպեն ու կը քննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչւող հարցերի ամբողջ համալիրը եւ կը փորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Այս մասին յայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով դիզվառելիքի թանկացման վերաբերեալ Sputnik Արմենիայի գրաւոր հարցմանը։

ԱԳՆ-ից յայտնում են, որ հայկական կողմը նշւած խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է իրանական կողմի հետ տարբեր քննարկումների ընթացքում:

«Փետրւարի 28-ին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալ Արմէն Սիմոնեանի եւ ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինութեան նախարար Ֆարզանէ Սադեղիի, ինչպէս նաեւ վերջինիս տեղակալի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գործընկերոջ ուշադրութիւնը կրկին հրաւիրւել է հարցի վրայ»,-յայտնել են ԱԳՆ-ից։

Իրանական մաքսակէտում օտարերկրեայ պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների վերջին կտրուկ աճը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը:

Related Articles

Back to top button