ԻրանՔաղաքական

Աբբաս Արաղչին հանդիպել է Հաքան Ֆիդանին. Իրանը զգուշացրել է Թուրքիային, որ Սիրիայում անկայունութիւնը կը ծառայի միայն Իսրայէլի շահերին

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայում Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի շրջանակում հանդիպել եւ բանակցութիւններ են անցկացրել, յայտնում է Tasnim-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է, որ Սիրիայում անապահովութիւնն ու անկայունութիւնը միայն կը ծառայի Իսրայէլի ռեժիմի շահերին, ազատութիւն տալով ահաբեկիչներին ու ծայրահեղական խմբաւորումներին:

Արաղչին մատնանշել է Սիրիայում տեղի ունեցող վտանգաւոր իրադարձութիւնները՝ ընդգծելով Սիրիայի նոր կառավարիչների պատասխանատւութիւնը՝ պաշտպանելու սիրիական հասարակութեան բոլոր համայնքների ու շերտերի անվտանգութիւնն ու կեանքը։

Նա ասել է, որ Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները բացառիկ են եւ հիմնւած են երկու հարեւան մահմեդական երկրների փոխադարձ շահերի վրայ։ Նա ընդգծել է, որ երկկողմ յարաբերութիւնների պահպանումն ու պաշտպանութիւնը երկու երկրների պաշտօնեաների ընդհանուր պարտականութիւնն է։

Ֆիդանն ընդգծել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը եւ ընդգծել Թուրքիայի ղեկավարների մտադրութիւնը՝ պահպանելու երկկողմ կապերը տարբեր ոլորտներում։

Related Articles

Back to top button