Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Մեր երկրի «ղեկավարը», գլխաւոր ստախօսը բոլոր կորուստների մէջ բոլորին մեղադրում է, բացի իրենից»

«ԱԼԻՔ» – Ես շատ-շատ եմ խօսել ինքնաարդարացման մասին, թէ ինչպիսի աղէտի է յանգեցնում մարդուն եւ ընդհանրապէս մարդկային կեանքը. մեր իրականութիւնը ուղղակիօրէն դրա ցցուն շօշափելի արտայայտութիւնն է, երբ մարդը չի ընդունում իր մեղքը, անկում է ապրում ոչ միայն ինքը, այլեւ իր ամբողջ շրջապատը։ Այս մասին՝ զրոյց քաղաքացիների հետ ձեւաչափի շրջանակներում յայտարարել է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Եւ մանաւանդ այն մարդը կամ մարդիկ, որոնք պատասխանատւութիւն են կրում հասարակական կեանքի համար, պետութեան կեանքի համար, հանրային բարիք ստեղծելու կոչում ունենալու համար, տէր, պաշտպան եւ մշակ լինելու կոչում ունենալով: Եւ երբ չի ընդունում մեղքը, սեփական սխալը, սեփական թերացումը, անկախ նրանից, թէ որքան մեծ կամ որքան փոքր է այն, դրանով ոչ միայն ինքն իրեն է դատապարտում, այլեւ դատապարտում է ամբողջ շրջապատը։

Մէկը յաջորդում է միւսին, եւ բոլորը դառնում են մեղաւոր, բացի իրենից։ Ամէն ինչ արւում է, որպէսզի մեղքի ժխտողականութիւնը մէկ կողմ դրւի եւ ինքը փորձի ներկայանալ որպէս ամենաարդար, ամենաազնիւ, այդուհանդերձ կրելով այդ մեղքը»,-ասաց նա:

Այնուհետեւ Բագրատ Սրբազանը կոնկրետացրեց իր խօսքը՝ նշելով. «Մենք տեսնում ենք այսօրւայ մեր երկրի չակերտաւոր ղեկավարը, գլխաւոր ստախօսը, իր ստախօս փոքրիկ խմբակով, բոլոր անկումների, բոլոր կորուստների մէջ մեղադրելով բոլորին բացի իրենից, հնարաւոր բոլոր տարբերակներով, բոլոր շերտերով մինչեւ անգամ մեծ ու փոքր պետութիւնների շրջապատի, իւրաքանչիւրին, բոլորին բացի իրենից, ինքը մեղաւոր չէ ոչնչի մէջ, ոչ մի բանի մէջ սխալական չէ: Բոլորը մեղաւոր են, բոլորը յանցագործ են, բոլորը սխալական են, բացի ինքը: 

Եւ այդ ստախօսութեան եւ մեղքը չընդունելու պատճառով մենք այսօր, որպէս պետութիւն, երկիր, հասարակութիւն, առանձին անձինք յայտնւել ենք տառապանքի այս հովիտի մէջ, որից ազատագրւելու եղանակներն ու միջոցներն ենք անընդհատ փնտրում։ Բայց մենք էլ չենք կարող ազատագրւել, եթէ մենք էլ չընդունենք մեր մեղքի բաժինը, մեր սխալի բաժինը, մեծ ու փոքր սխալների»,-ասաց նա: Այս մասին հաղորդել է news.am-ը:

Related Articles

Back to top button