Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի օմբուդսմէն Սաբինա Ալիեւան այցելել է Բաքւի բանտում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին յայտնել է ադրբեջանական APA գործակալութիւնը:

Ինչպէս հաղորդում է գործակալութիւնը Ալիեւան հանդիպել է Արայիկ Յարութիւնեանի, Ռուբէն Վարդանեանի, Բակօ Սահակեանի, Դաւիթ Բաբայեանի, Արկադի Ղուկասեանի եւ միւսների հետ։

Ադրբեջանի «մարդու իրաւունքների պաշտպանը» յանդգնել է նշել, թէ գերիների հետ ամէն ինչ «նորմալ է մարդկայնօրէն են վերաբերւել, չեն ենթարկւել խտրականութեան կամ դաժան վերաբերմունքի»։

Ընդգծենք, որ կան կադրեր, որտեղ Ռուբէն Վարդանեանն ակնյայտօրէն խոշտանգւած է, իսկ Բակօ Սահակեանի դիմացի ատամները կէսով չափ չկան։ Ինչպէս նշւած է ՀԿ-ների յայտարարութեան մէջ, Ռուբէն Վարդանեանի գլխին երկաթեայ օղակ են տեղադրել եւ տանջել։

Related Articles

Back to top button