Հայաստան - ԱրցախՔաղաքական
Բաքւում ընթացող շինծու դատավարութեան ընթացքում Ռուբէն Վարդանեանն իրեն ուղղւած հարցերից ոչ մէկին չի պատասխանել

«ԱԼԻՔ» – Բաքւում ընթացող շինծու դատավարութեան ընթացքում Ռուբէն Վարդանեանն իրեն ուղղւած հարցերից ոչ մէկին չի պատասխանել։ Այս մասին հաղորդել է yerkir.am-ը:
«Դատավարութեան» ընթացքում ցուցադրւել են Ռուբէն Վարդանեանի անձնական ձայնային խօսակցութիւններն ու նամակագրութիւնը WhatsApp, Signal եւ Telegram յաւելւածներով, ինչպէս նաեւ նրա պատրաստած փաստաթղթերը, լուսանկարներն ու տեսագրութիւնները, յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Յաջորդ «դատական նիստը» մարտի 11-ին է։