ՄիջազգայինՔաղաքական
Ֆիցօ. «Եթէ այս ծրագիրը ստորագրւի, Ռուսաստանն այս պատերազմից դուրս կը գայ որպէս լիակատար յաղթող»

«ԱԼԻՔ» – Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խօսքով՝ 2022 թւականին Կիեւին առաջարկւած խաղաղութեան պայմանները զգալիօրէն աւելի լաւն էին, քան ներկայում առաջարկւածները, հաղորդում է Tert.am-ը:
Նա յայտարարել է, որ Սլովակիան աջակցում է ԱՄՆ-ի կողմից ներկայացւած ծրագրին, որը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն։
«Եթէ այս ծրագիրը ստորագրւի, Ռուսաստանը այս պատերազմից դուրս կը գայ որպէս լիակատար յաղթող եւ բարոյապէս, եւ տնտեսապէս ամրապնդւած», – ասել է Ֆիցոն։



