Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Լուիս Մորէնօ Օքամփօն հանդիպում է ունեցել ՀՅԴ գործիչների հետ
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 14-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայէլեան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյի հետ, որին մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը, ՀՀ եւ Արցախի Ազգային ժողովների ՀՅԴ պատգամաւորներ, կուսակցական ընկերներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բիւրոյի կայքէջից:
Քննարկւել են արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը, ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրւանի շարունակական միջազգայնացմանը, ինչպէս նաեւ COP29-ին ընդառաջ իրականացւող տարաբնոյթ աշխատանքների համադրմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։