Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կիրօ Մանոյեան. «Աշխարհը տեսնում է, որ այս իշխանութիւնը վստահելի չէ»

«5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Օրագիր» հաղորդման հիւրն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարւել Թուրքիայի ազգային տօնի առիթով Բելգիայում կազմակերպւած ընդունելութեան ժամանակ ՀՀ դեսպանի հասցէին Ադրբեջանի դեսպանի կողմց հնչեցրած սպառնալիքին, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը ՀՀ իշխանութեան արտաքին քաղաքականութեան օրակարգում առաջնահերթութիւն չհամարելու Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, Փաշինեան-Ալիեւ յարաբերութիւնների նկատելի ջերմացմանը, ԱՄՆ նախագահական ընտրութիւնների արդիւնքների հետ կապւած՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի որդեգրած մօտեցումներին եւ այլ հարցերի:

Ստորեւ ներկայացնում ենք մէջբերումներ Կիրօ Մանոյեանի դիտարկումներից.

– Ադրբեջանի դեսպանի սպառնալիքը վկայում է Ադրբեջանի թշնամական վերաբերմունքի մասին:

– Մեր ԱԳՆ-ն անկազմակերպ վիճակում է, Ադրբեջանին համապատասխան արձագանգ չի լինի:

– Արարատ Միրզոյեանի յայտարարութիւնը ուղերձ էր Թուրքիային, որ ինչ ուզում էք, անում ենք:

– Աշխարհը տեսնում է, որ այս իշխանութիւնը վստահելի չէ ու բացի Հայաստանի շահից՝ ծառայում է ուրիշի շահին:

– Ֆրանսիայի սենատի բարձրաստիճան պաշտօնեան ՀՀ ԱԺ նախագահին ասել է՝ Դուք փորձում էք Արցախից ազատւել, բայց Արցախը Հայաստանի սիրտն է:

– Մեզ ասում են՝ գիտէք, չէ՞, որ առանց Հայաստանի համաձայնութեան՝ COP29-ը Բաքւում տեղի չէր ունենայ:

– Նոյնիսկ Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակ ինչ-որ պահից յետոյ միմեանց լսում ու չէինք խանգարում:

– Արցախում էթնիկ զտմանը մասնակցել են Շուշիում տեղակայւած թուրքական ուժերը:

– Ամերիկահայ համայնքը քաղաքական ազդեցութիւն ունի, դրա համար երկու թեկնածուներն էլ խօսել են Արցախի հարցից:

– Ով էլ ընտրւի ԱՄՆ նախագահ, Հայ Դատի գրասենեակները նրա հետ պէտք է աշխատեն:

– Այս իշխանութիւնն իրեն հանգիստ չի զգայ, եթէ ընտրւի Թրամփը:

– Նոյնիսկ ՀՀ իշխանութիւնն է խոստովանում, որ COP-ից յետոյ Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիայի դիմել:

Arfd.am

Related Articles

Back to top button