ՄիջազգայինՔաղաքական
Եւրայանձնաժողովի ղեկավարը, Մակրոնի եւ Պուտինի պէս, չի մասնակցի Բաքւում անցկացւելիք COP29-ին
«ԱԼԻՔ» – Եւրայանձնաժողովի խօսնակը հաստատել է, որ Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դէր Լայէնը չի մասնակցի Ադրբեջանում անցկացւելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին: Հաղորդում է Euronews-ը։
Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը եւս չեն մասնակցելու գագաթնաժողովին:
«Եւրայանձնաժողովի նախագահը ներկայ չի լինի COP-ին այս տարի»,- ասել է յանձնաժողովի խօսնակը՝ յաւելելով, որ քանի որ Եւրայանձնաժողովն անցումային փուլում է, նախագահը կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականութիւնների վրայ: