Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Խաչատրեան. «Փաշինեանի՝ «եկեղեցու նորոգումը» նոյնն է, ինչ կօշկակարին կոյր աղիքի վիրահատութիւն վստահես»

«ԱԼԻՔ» – «Փաշինեանի՝ «եկեղեցու նորոգումը» նոյնն է, ինչ կօշկակարին կոյր աղիքի վիրահատութիւն վստահես»: «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ աստւածաբանութեան ֆակուլտետի դասախօս Վարդան Խաչատրեանը։

«Եթէ մի ճարպիկ կօշկակար ենք վերցնում, որը Միքելանջելոն է կօշիկ կարելու գործում։ Որեւէ մէկը կը գայ կասի՝ այդ հանճարեղ կօշկակարը թող ինձ կոյր աղիքի վիրահատութիւն անի, կոյր աղիքս բորբոքւել է։ Համեմատականը այդպէս եմ տանում Փաշինեանի՝ եկեղեցու հանդէպ արածի հետ։

Մեզանում եկեղեցին քաղաքի կենտրոնում են կառուցել՝ որպէս հոգեւոր պարիսպ։ Եկեղեցին ՀՀ համար ծանրութեան անփոխարինելի կենտրոն է, այն տրորել չի կարելի։ Եկեղեցին բրգաձեւ կառոյց է, գագաթը Կաթողիկոսն է, եթէ նրան հանում ենք, բուրգը փլուզւում է։ Փաշինեանը կարող է յաղթել ժամանակաւոր, վերջնական յաղթանակը եկեղեցունն է լինելու»,- նշել է Խաչատրեանը։

Related Articles

Back to top button