ԻրանՄիջազգայինՔաղաքական
Խաթիբզադէ. «Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու E3-ի կոչերը պատրւակ են լարւածութեան սրման համար»

«ԱԼԻՔ» – «Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու եւրոպական երեք երկրների կոչերը պատրւակ են լարւածութեան սրման համար եւ ռազմավարական առումով սխալ են»: Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադէն:
«Պատժամիջոցները վերականգնելու եւրոպական կոչերը նոր պատրւակ են միջազգային յարաբերութիւնների լարւածութեան սրման համար։ Այն, ինչ անում են եւրոպացիները, քաղաքականապէս պատճառաբանւած է, լեգիտիմ չէ, անօրինական է՝ ըստ միջազգային իրաւունքի, եւ ռազմավարական առումով սխալ է», – ասել է Խաթիբզադէն։
Նա նշել է, որ փորձելով վերականգնել Իրանի դէմ պատժամիջոցները՝ եւրոպացիները միջազգային յարաբերութիւնները կը հասցնեն անկանխատեսելիութեան նոր մակարդակի։