Թեհրանում հրթիռային հարւածների հետեւանքով վնասւել է Սուրբ Նիկոլաս ռուսական տաճարը

«ԱԼԻՔ» – Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը յայտնել է, որ ապրիլի 1-ի առաւօտեան երկու հրթիռային հարւած է հասցւել Սուրբ Նիկոլաս Ուղղափառ տաճարի մօտակայքում։ Վնասւել են տաճարի շէնքը եւ յարակից կառոյցները, ինչպէս նաեւ մօտ գտնւող ռուսական ծերանոցը։

Զոհեր չկան։

Դեսպանատունը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի գործողութիւնները՝ նշելով, որ վնասւել է նաեւ Իրանի ազգային մշակութային ժառանգութեան մաս կազմող շինութիւնը։

Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան յարձակման թիրախ էր դարձել ԱՄՆ նախկին դեսպանութեան տարածքը։

Նշենք որ ռուս Ուղղափառ եկեղեցու հարեւանութեամբ է գտնւում յունական Սուրբ Մարիամ եկեղեցին իր եզակի ճարտարապետութեամբ։

Յունական եկեղեցու հնարաւոր վնասների մասին դեռ տեղեկատւութիւն չի հրապարակւել։