ԹեհրանՀամայնք

Ուրբաթ առաւօտեան Թեհրանում Նոր Բուրաստան գերեզմանատունը բաց է լինելու

«ԱԼԻՔ» – Ուրբաթ, ապրիլի 3-ը համընկնում է Աւագ Ուրբաթ օրւան, որը յիշատակն է Քրիստոսի խաչից իջեցնելուն, իսկ երեկոյեան արարողութիւն է կատարւում, որը խորհրդանշում է Քրիստոսի թաղումը։

Ընկալեալ սովորութեան համաձայն ժողովուրդը ուրբաթ օրը գերեզմանատնում իր ննջեցեալների յիշատակն է մեծարում։

Ներկայ պայմանները նկատի առնելով «ԱԼԻՔ»-ի թղթակիցը կապ հաստատելով Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի հետ տեղեկացաւ, որ ուրբաթ առաւօտեան Նոր Բուրաստան գերեզմանատունը բաց է լինելու։

Related Articles

Back to top button