Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կիեւը յայտնել է Բաքւին աջակցելու մասին եւ դատապարտել Արցախի նախագահի ընտրութիւնները

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրութեան անցկացումը՝ աջակցութիւն յայտնելով Ադրբեջանի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը։

«Դատապարտում ենք, այսպէս կոչւած, «նախագահական ընտրութիւնները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում։

Այս, այսպէս կոչւած, «նախագահական ընտրութիւնների» անցկացումը հակասում է միջազգային իրաւունքի նորմերին ու սկզբունքներին, եւ դրանց արդիւնքներն առ ոչինչ են»,- ասւում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրութեան մէջ։

«Tert.am»

Related Articles

Back to top button