Ռուսական Կարմիր Խաչի պարէնով բեռնւած մեքենան շարժւում է Աղդամի ուղղութեամբ
Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերութեան բեռնատար աւտոմեքենան, որը պարէն է տեղափոխում արցախահայերի համար, շարժւում է Աղդամի ուղղութեամբ, նշում են զանգւածային լրատւամիջոցները յղում կատարելով Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերութեանը։
Նշւել է, որ Ադրբեջանի Կամիր Մահիկի ընկերութեան եւ Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերութեան միջեւ համագործակցութեան մասին յուշագրին համապատասխան, որը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարութիւնն «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գօտում ապրող» հայ բնակիչների պահանջմունքների բաւարարման նպատակով, պարէնով եւ ոչ պարէնային ապրանքներով բեռնւած մէկ բեռնատար մեքենայ ժամը 14:30-ին հատել է «Սամուր» անցակէտը եւ շարժւում է Սամուր-Բաքու, Բաքու-Բարդա երթուղով, Ակնայի (Աղդամ) եւ Ասկերանի ուղղութեամբ, բեռները Ստեփանակերտ հասցնելու համար։
«Բեռները վերջնակէտ հասցնելուց յետոյ լրացուցիչ տեղեկութիւն կը ներկայացւի»,- նշւել է հաղորդագրութիւնում։
«News.am»