Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Աշոտեանը՝ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտօնեանների հանդիպման մասին. «Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պէտք է վախենալ»

«ԱԼԻՔ» – «Մեր նորագոյն պատմութեան մէջ այնքան դասեր կան, որ մեր սխալներից չենք քաղել։ Եթէ սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր քաղենք։ Սովորելու ունա՞կ ազգ ենք»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ երէկ դեկտեմբերի 11-ին, իր հեթական դատական նիստի աւարտից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը։

«Դա բացարձակ կապ չունի կրթութեան հակաքարոզչութեան հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու կինը:

Իհարկէ, եղբայրական Սիրիայի ժողովրդին պէտք է խաղաղութիւն եւ հանգստութիւն մաղթել, բայց հայ ժողովրդին պէտք է խնդրել սեփական սխալներից սովորել մինչեւ ուրիշի զարգացումների մասին ակադեմիկան տեսքով լուրջ հետեւութիւններ ու գնահատականներ տալը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի պաշտօնեաների հանդիպմանը, Աշոտեանը յայտարարել է, որ  ակնյայտ է, որ մինչ այդ եղել է ոչ ֆորմալ հանդիպում:

«Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պէտք է վախենալ: Ես աւելի մտահոգւած եմ Հայաստանի իշխանութիւնների կողմից իրականցւող թաքուն գործընթացի հետ կապւած, որովհետեւ աշխարհով մէկ հիմա «աշխարհաքաղաքական առեւտուր» է ու, ցաւօք սրտի, Հայաստանը ոչ թէ գնորդ է, այլ՝ որպէս ապրանք է դրւած համաշխարհային «աշխարհաքաղաքական առևտրում»»,- ասել է Աշոտեանը:

Վերջում նա աւելացրել է, որ  ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանութիւնների կանխարգելման միջազգային օրւայ կապակցութեամբ, որեւէ յայտարարութիւն չի արել, անգամ չի այցելել  Ծիծեռնակաբերդ:

Related Articles

Back to top button