ԻրանՄիջազգայինՔաղաքական
Բաղայի. Երբ Վաշինգտոնը չի կարողանում բանակցել, դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ հարցում էլ է ձախողում, մեծացնում է պատժամիջոցների չափաբաժինը

ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ԱՄՆ-ին մեղադրել է պատժամիջոցներից կախւածութեան մէջ:
Բաղային յիշեցրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի հպարտութեան առիթը Իրանի ժողովրդին ու տնտեսութեանը հարւածելու մէջ է:
«Իր ցուցադրական պոռթկումներից զատ, նրա յայտարարութիւնները յստակ ապացոյց են ԱՄՆ-ի մոլուցքային կախւածութիւնը պատժամիջոցներից։ Երբ Վաշինգտոնը չի կարողանում դիւանագիտօրէն լուծել խնդիրը, դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները ձախողւում են, այն պարզապէս մեծացնում է չափաբաժինը»-, նշել է նա եւ յաւելել, որ սա այլեւս «քաղաքականութիւն» չէ, այլ վտանգաւոր կախւածութիւն է, որը փոխարինել է մտածելու ունակութեանը։



