Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, սկսւեց Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը: Այս մասին յայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

«Ժողովը բացւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր գնահատանքը յայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերւող օգտակար ծառայութեան համար եւ արդիւնաւոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։

Ժողովի օրակարգում ընդգրկւած են հայրենական կեանքի մարտահրաւէրներին, հակաեկեղեցական արշաւին, ապօրինաբար ազատազրկւած եկեղեցականների եւ հայորդիների նկատմամբ ընթացող իրաւական գործընթացներին ու նրանց իրաւուքների պաշտպանութեանը, Ադրբեջանում ապօրինաբար պահւող գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան եւ ազգային ինքնութեան պահպանման, Եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպէս նաեւ Նւիրապետական Աթոռների ու թեմերի գործունէութեանն առնչւող հարցեր»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

News.am

Related Articles

Back to top button