ԻրանՔաղաքական

Ղարիբաբադի. Հորմոզի նեղուցի վերաբերեալ ցանկացած տեքստ, որը չի ճանաչում Իրանի օրինական իրաւունքները, դատապարտւած է ձախողման

Իրանի արտգործնախարարի տեղակալը յայտարարել է.

Նախագծի առաջարկողները եւ հեղինակները փորձում են ռազմական ագրեսիայի եւ անօրինական շրջափակման հետեւանքները վերածել մի գործի՝ ընդդէմ այն երկրի, որը դարձել է սպառնալիքի, ճնշման եւ հարձակման թիրախ։

«Ազատ Նաւարկութիւնը» անշրջելի իրաւական սկզբունք է, սակայն այն չի կարելի մեկնաբանել ընտրովի, քաղաքականացւած ձեւով եւ ՄԱԿ-ի կանոնադրութիւնից անջատ։

Ցանկացած տեքստ, որը կը փորձի ձեւակերպել Հորմոզի նեղուցի իրավիճակը՝ առանց յիշատակելու ագրեսիան, շրջափակումը, ուժի սպառնալիքը եւ Իրանի օրինական իրաւունքները՝ պաշտպանելու իր անվտանգութիւնն ու կենսական շահերը, ի սկզբանէ կը լինի թերի, կողմնակալ, քաղաքական եւ դատապարտւած է ձախողման։

Related Articles

Back to top button