«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Մեծ Բրիտանիայի,Ֆրանսիայի եւ Գերմանիայի իր պաշտօնակիցների հետ:
Հեռախօսազրոյցի ընթացքում անդրադառնալով Իսրայէլի դէմ իրականացւած «Ճշմարիտ խոստում-2» գործողութեանը, Արաղչին ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպւածութիւն է ցուցաբերել, իսկ Սիոնիստական ռեժիմի վերջին օրերի ահաբեկչական գործողութիւններից յետոյ, օգտւել է օրինական ինքնապաշտպանութեան իր իրաւունքից, որն ամրագրւած է ՄԱԿ-ի կաոնանդրութեան 51-րդ յօդւածով:
«Գործողութիւնն աւարտւել է, սակայն եթէ Սիոնիստական ռեժիմը պատասխան գործողութիւն իրականացանի, մեր պատասխանն աւելի յուժկու կը լինի: Իրանը լարւածութեան սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում»,- ասել է նա՝ շեշտելով, որ բոլոր երկրները պէտք է միջոցներ ձեռնարկեն Սիոնիստական ռեժիմին զսբելու համար: