ՄիջազգայինՔաղաքական

Եահեա Սինւարի մարմինը կարող է օգտագործւել իսրայէլցի պատանդներին ազատելու

«ԱԼԻՔ» – Պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման նահատակ առաջնորդի՝ Եահեա Սինւարի մարմինը կարող է օգտագործւել որպէս «սակարկութեան առարկայ»՝ Գազայում պահւող իսրայէլցի պատանդներին ազատ արձակելու դիմաց: Հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայէլական աղբիւրները։

Սինւարի աճիւնն այժմ պահւում է Իսրայէլի գաղտնի վայրում՝ չորեքշաբթի Գազայի հարաւում իսրայէլական ուժերի կողմից նրա սպանութիւնից յետոյ, հաղորդում են տեղական լրատւամիջոցները:

Երկու աղբիւրներ CNN-ին յայտնել են, որ պատանդների ազատ արձակումը, հաւանաբար, Իսրայէլի առաջնահերթութիւնը կը լինի Սինւարի աճիւնն օգտագործելու հարցում որոշում կայացնելիս: Աւելի քան 100 պատանդներ, որոնք վերցւել էին ՀԱՄԱՍ-ի գլխաւորած յարձակումների ժամանակ Գազայում գերի են մնում:

Իսրայէլի իշխանութիւններն այժմ քննարկում են, թէ ինչպէս «արագ ճնշում գործադրել» ՀԱՄԱՍ-ի վրայ՝ նրանց ազատ արձակելու համար, ասել է իսրայէլական աղբիւրը:

«Եթէ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է փոխանակել նրա աճիւնը իսրայէլցիների հետ՝ կենդանի կամ մահացած, ապա լաւ է», – ասել է իսրայէլական դիւանագիտական ​​աղբիւրը:

Իսրայէլական աղբիւրը յայտնել է, որ պատանդների փոխանակումը, հաւանաբար, Սինւարի աճիւնը Գազա վերադարձնելու միակ միջոցն է:

«Հակառակ դէպքում նրա տրանսֆերը տեղի չի ունենայ»,- ասել է աղբիւրը։

 Դիւանագիտական ​​աղբիւրի համաձայն՝ Սինւարի աճիւնի վերադարձը Գազա ցանկացած պարագայում կարող է յանգեցնել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների միասնականութեանը։ Եթէ ​​Սինւարը թաղւի Գազայում, ապա այդ վայրը կարող է դառնալ հետեւորդների սրբավայր, կանխատեսել է նաեւ աղբիւրը։

Related Articles

Back to top button