ԻրանՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Սիոնիստական ​​ռեժիմը ձեւաւորւել է ստի եւ փաստերի խեղաթիւրման հիման վրայ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ի պատասխան Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանեահուի նստավայրի վրայ յարձակման լուրի մասին ԻՌՆԱ-ի թղթակցի հարցին նշել է, որ Սիոնիստական ռեժիմի հիմքը սուտն ու կեղծիքն է:

«Սիոնիստական ​​ռեժիմը ձեւաւորւել է ստի եւ փաստերի խեղաթիւրման հիման վրայ, իսկ ստի տարածումը այս ռեժիմի եւ նրա յանցաւոր առաջնորդների մշտական ​​գործելաոճն է»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Յիշեցնենք, որ երէկ՝ հոկտեմբերի 19-ին, իսրայէլական լրատւամիջոցները տեղեկացրել էին, որ լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման արձակած ԱԹՍ-ները թիրախաւորել են Նեթանեահուի նստավայրը: Ինքը՝ Նեթանեահուն եւս հաստատել էր փաստը՝ նշելով. «Իրանի գործակալներն այսօր մահափորձ են իրականացրել իմ դէմ»:

Աւելի ուշ, Նեթանիահուի գրասենեակը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ հաստատելով, որ նրա մասնաւոր նստավայրը Կեսրիայում դարձել է անօդաչուի գրոհի թիրախ:

 Ըստ տարածւած յայտարարութեան՝ հարւածը կատարւել է Լիբանանի տարածքից: Նեթանիահուն եւ նրա կինը տանը չեն եղել գրոհի պահին:

Related Articles

Back to top button