Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիրան Լոքմագեօզեան. «Հայաստանը կարող էր մերժել ու չգնալ թուրքերի մօտ, բայց Միրզոյեանը գնաց ու նւաստացաւ»

«3+3» ձեւաչափում կայ երկու պետութիւն, որ մտածում է Հայաստանի շահերի մասին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը։

«Ստամբուլում հաւաքւել են 5 պետութունների ներկայացուցիչներ։ Մենք կարող ենք այսպէս դասաւորել՝ մի կողմում կայ երկու պետութիւն, որ Հայաստանի շահերի մասին են մտածում, դրանք Ռուսաստանն ու Իրանն են։ Միւս կողմում կայ երեք պետութիւն՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը, որ թուրքական կողմի շահերի մասին են մտածում:

Ամէն ինչ փակ դռների յետեւում կատարւեց, մամուլին ներկայացւած խօսքերը շղարշ են, իհարկէ։ Կարելի է ենթադրութիւններ անել»,- ասել է թուրքագէտը։

Մեր զրուցակցի խօսքով՝ Հայաստանը կարող էր մերժել ու չգնալ թուրքերի մօտ, բայց Միրզոյեանը գնաց ու նւաստացաւ։

««3+3» ձեւաչափում բոլոր պետութիւնները ուժ ունեն՝ բացի Հայաստանից եւ ինչ-որ բան կարող են անել այս քաղաքականութեան մէջ։ Այստեղ Հայաստանը ամենաթոյլ ու ամէն ինչ կատարող օղակն է, հրահանգներ ստացողն է։

Եթէ արդէն նախօրօք ինչ-որ աշխատանքներ կատարւած չլինէին, այդ երկրների ամենաբարձր օղակները իրար հետ չէին կարող նստել ու խօսել, որովհետեւ խօսելու բան ուղղակի չէր լինի։ Հաստատ ինչ-որ բաներ կատարւել էին մինչեւ այդ ու ինչ-որ պայմանաւորւածութիւններ արդէն ձեռք էին բերւել։ Յատկանշական ու սիմւոլիկ էր, որ այդ հանդիպումը կայացաւ հէնց թուրքական տանը։

Մեր երկրի ղեկավարը գնաց թուրքերի մօտ ու այնտեղ արդէն միանգամից երեւաց՝ ով է բարձր կանգնած, ով՝ ներքեւում։ Դա չեկաւ այն բանից, որ Էրդողանը առաջարկեց գնալ, հայկական կողմը կարող էր մերժել։ Բայց ոչ։ Ինքը գնալով թուրքերի տուն՝ իր դիրքը միանգամից գցեց»,- եզրափակել է թուրքագէտը։

Related Articles

Back to top button