Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Պէտք է կռիւ տալ»

«ԱԼԻՔ» – «Նիկոլ Փաշինեանն իշխանութեան գալու յաջորդ օրւանից պայքարել է եկեղեցու դէմ, եթէ նախկինում դա անում էր տակից այլ մարդկանց ձեռքով, հիմա բացայայտ արշաւանքի է անցել եկեղեցու դէմ, ծանօթ էք իր վերջին յայտարարութեանը՝ խմբեր ձեւաւորելու մասին»: Երէկ՝ ուշ երեկոյեան «Զւարթնոց» օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Իշխան Սաղաթէլեանի խօսքով՝ ծանօթ լինելով Նիկոլ Փաշինեանի ձեռագրին, անցած ճանապարհին՝ բոլորի համար պարզ է, թէ ուր է տանում նա հասարակութեանը։

«Սա զօրակցութիւն  է եկեղեցուն, Վեհափառին,  եկել ենք ասելու, որ եկեղեցին մենակ չէ, թոյլ չենք տալու, որ այդպէս վարւեն մեր եկեղեցու հետ։ Սա առաջին պարզ քայլն է՝ համերաշխութիւն եկեղեցուն։ Եթէ ուզում ենք այդ հրէշին մտցնել իր բոյնը, պէտք է կռիւ տալ, պէտք է լինի համապատասխան արձագանք»,- ասել է նա։

Related Articles

Back to top button