ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի յայտարարութիւնը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, պատասխանելով Եւրամիութեան արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի այն յայտարարութեան վերաբերեալ հարցին, թէ Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ մերձեցումը, իբր, սպառնալիք է ներկայացնում «միջազգային կանոնների վրայ հիմնւած կարգի» համար, նշել է, որ այդ թեզը պէտք է դիտարկել արեւմտեան երկրների մօտեցման համատեքստում, որոնք յակւած են իրենց բոլոր մրցակիցներին որպէս հրէշ ներկայացնել։
«Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կանոնների մասին է խօսում տիկին Կալլասը։ Ի՞նչ կանոնների մասին է խօսքը։ Ի՞նչ կանոնների վրայ հիմնւած կարգի մասին է խօսքը։ Արդեօ՞ք դա նոյն կանոնների վրայ հիմնւած կարգն է, որը մենք այսօր տեսնում ենք Գազայում։ Արդեօ՞ք դրանք այն կանոններն են, որոնք թոյլ են տալիս ժողովրդի ցեղասպանութիւն իրականացնել բռնազաւթւած Պաղեստինում։
Արդեօ՞ք այդ կանոններն արդարացնում են ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի անօրինական յարձակումները պետութիւնների տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան վրայ։ Թէ՞ մենք խօսում ենք այն կանոնների մասին, որոնք օրինականացնում են երկակի ստանդարտների կիրառումը մարդու իրաւունքների հարցերում»,- ընդգծել է Բաղային։