ԻրանՄիջազգայինՏնտեսական
Սի Ծինփին. «Առեւտրային պատերազմները լրջօրէն խաթարում են համաշխարհային տնտեսութիւնը»

«ԱԼԻՔ» – Առանձին երկրների կողմից սանձազերծւած առեւտրային եւ սակագնային պատերազմները զգալիօրէն խաթարում են համաշխարհային տնտեսութիւնը: Այս մասին ըստ չինական «Սինհուա»-ի՝ յայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ երէկ կայացած BRICS-ի առցանց գագաթնաժողովում։
«Ներկայումս աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւնները արագացրել են զարգացումը, իսկ հեգեմոնիզմը, միակողմանիութիւնը եւ պրոտեկցիոնիզմը բարգաւաճում են։ Առանձին երկրներ մէկը միւսի հետեւից առեւտրային եւ մաքսատուրքերի պատերազմներ են սկսում, որոնք լրջօրէն խաթարում են համաշխարհային տնտեսութիւնը եւ լուրջ վնաս են հասցնում միջազգային առեւտրի կանոններին»,- ասել է Սի Ծինփինը: