ANI. Հեղուկացւած գազով լցանաւը՝ նախատեսւած Հնդկաստանի համար, բարեյաջող անցել է Հորմոզի նեղուցը

Մարշալեան կղզիների դրօշի ներքոյ նաւարկող MT Sarv Shakti նաւը, որը տեղափոխում է հեղուկացւած գազ, մայիսի 2-ին, անցել է Հորմոզի նեղուցը եւ, ինչպէս սպասւում է, մայիսի 13-ին կը հասնի Անդհրա Պրադէշ նահանգի Վիշակհապատնամ քաղաք, հաղորդել է ANI-ն՝ յղում կատարելով պաշտօնական աղբիւրներին։
Նաւում կայ անձնակազմի 20 անդամ, այդ թւում՝ 18 հնդիկ։ Հաղորդւել է, որ Հնդկաստան ուղեւորւող նաւը տեղափոխում էր 46313 տոննա հեղուկացւած նաւթային գազ (LPG)։
«Պաշտօնական աղբիւրների համաձայն՝ MT Sarv Shakti նաւը (IMO համարը՝ 9350599), որը տեղափոխում է 46313 տոննա հեղուկացւած գազ (հնդկական բեռ) եւ որի վրայ գտնւում է անձնակազմի 20 անդամ, այդ թւում՝ 18 հնդիկ, 2026 թւականի մայիսի 2-ին, բարեյաջող անցել է Հորմոզի նեղուցը եւ, ինչպէս սպասւում է, 2026 թւականի մայիսի 13-ին կը հասնի Վիշակհապատնամ»,- յայտնել են լրատւամիջոցի զրուցակիցները։



