ԻրանՔաղաքական

Քազեմ Ղարիբաբադին հանդիպել է Իրանում հաւատարմագրւած դիւանագէտների հետ

Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մայիսի 2-ին հանդիպել է Թեհրանում հաւատարմագրւած մի շարք արտասահմանեան դիւանագէտների հետ՝ նրանց ներկայացնելով Իրանի վերջին առաջարկը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի «յարձակումները» դադարեցնելու եւ հակամարտութեանը վերջ դնելու վերաբերեալ։

Ղարիբաբադին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, միաժամանակ շարունակելով դիւանագիտական ուղին։

Նրա խօսքով՝ Իրանի առաջարկը փոխանցւել է Պակիստանին՝ որպէս միջնորդ, եւ այժմ հերթը ԱՄՆ-ինն է՝ ընտրելու բանակցութեան կամ հակամարտութեան միջեւ։

Հանդիպմանը նախորդել էր Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանների եռակողմ խորհրդակցութիւնն Իրանի փոխնախարարի հետ։

Related Articles

Back to top button