Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ալէն Ղեւոնդեան. «Ադրբեջանի պլան «Բ»-ի տարրերից մէկը լինելու է «Թրամփի ուղին»»

«ԱԼԻՔ» – Ալիեւի գլխաւորութեամբ ձեւաւորւել է նոր ազգային գաղափար՝ «Արեւմտեան Ադրբեջանի» թէզը, յանուն որի նա ծառայեցնելու է բոլոր ռեսուրսները: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանը։

«Այս պայմաններում ռազմական ճանապարհը լինելու է պլան «Բ»-ն, որի տարրերից մէկը կը լինի «Թրամփի ուղին»: Այն նախաստորագրւած փաստաթուղթ է, որը միջազգային իրաւունքի տեսանկիւնից որեւէ պարտաւորութիւն չի ենթադրում կողմերի համար: Բայց հրապարակային քաղաքականութեան տեսանկիւնից Ալիեւն օգտագործում է իբր երկաթուղային բաց ճանապարհներ, ցորենի մատակարարում եւ այլն»,- նշել է Ղեւոնդեանը:

Ինչ վերաբերում է Ալիեւի հռետորաբանութեանը, քաղաքագէտի խօսքով, քաղաքական պլանաւորման տեսանկիւնից նա ամէն ինչ շատ գրագէտ է անում: «Նախ, իրենք ունեն մօտ 150000 ադրբեջանցիներ, որոնք իրաւականօրէն պահանջներ ենթադրող փաստաթղթային փաթեթներ ունեն՝ Հայաստան տեղափոխւելու համար: Դրանք ուղղակի փաթեթներն չեն, այլ կադաստրային վկայականներ են, ՀԽՍՀ կադաստրային վկայականներ։ Այն ադրբեջանցիները, որոնք Հայաստանից տեղափոխւել են, այդ կադաստրային վկայականները տարել են իրենց հետ։ Ուստի հիմա Ադրբեջանը փորձելու է լեգալ իրաւունք իրացնել Հայաստանի նկատմամբ»,- յաւելել է քաղաքագէտը:

Related Articles

Back to top button