Թուրքիայի քննադատութեան թիրախում յայտնւած Իսրայէլը ե՛ւ 2016-ին, ե՛ւ 2020-ին, ե՛ւ դրանից յետոյ Թուրքիայի հետ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դէմ
Տհաճ է հետեւել, թէ ինչպէս է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խօսում մարդասիրութեան, կեանքի իրաւունքի եւ խաղաղութեան մասին: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Այն նոյն Թուրքիան, որը հովանաւորել ու հովանաւորում է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչութիւնը: Ցաւօք, դա նաեւ հայ ժողովուրդն է իր մաշկի վրայ զգացել:
Ի դէպ, Թուրքիայի քննադատութեան թիրախում յայտնւած Իսրայէլը ե՛ւ 2016-ին, ե՛ւ 2020-ին ե՛ւ դրանից յետոյ, նոյն Թուրքիայի հետ համատեղ զինում ու պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դէմ:
Թուրքիայի գլխաւոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական, էներգետիկ եւ մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայէլի ռազմական գործողութիւնները Պաղեստինի ժողովրդի դէմ:
Դէ Հայաստանի իշխանութիւնն էլ ստեղծւած իրավիճակում ուզում է հանրութեան` դեռեւս չկողմնորոշւած, մոլորւած հատւածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամութիւն անել, խաղաղութեան հասնել եւ պետականութիւն չկորցնել:
Իսկ իրականում Հայաստանն այսօր շատ նման է խորտակւող նաւի, որի նաւապետը միայն սեփական կեանքի ու բարեկեցութեան մասին է մտածում»: