Մամլոյ հաղորդագրութիւն
2024 թ. փետրւարի 6-ին տեղի ունեցաւ հերթական հանդիպումը Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանի եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի միջեւ, որին ներկակ էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը:
Հանդիպման ընթացքում քննարկւեցին Արցախի պետական կառոյցների պահպանման անհրաժեշտութեան, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրաւունքների պաշտպանութեան, Հայաստանում արցախահայերի հասարակական-տնտեսական եւ իրաւական վիճակի եւ մարդասիրական օժանդակութիւնների հետ կապւած հարցերը:
ԱՀ նախագահը ներկայացրեց Արցախի կարգավիճակի եւ առաջիկայ անելիքների առնչութեամբ իր պատկերացումները:
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը ներկայացրեց Հ. Յ. Դաշնակցութեան եւ Հայ Դատի գրասենեակների ու յանձնախմբերի կատարած աշխատանքները:
Վերջում որոշւեց շարունակել հանդիպումները։
ՀՅԴ Մամլոյ դիւան
6 փետրւարի, 2024 թ.