Հայաստան - Արցախ

Մահացել է Գագիկ Գինոսեանը

Փետրւարի 6-ին, 57 տարեկանում մահացել է «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ եւ Արցախեան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսեանը։

Գագիկ Գինոսեանի մահւան պատճառը՝ սրտի կաթւածն է եղել։

Գինոսեանը ծնւել է 1966 թւականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։

Երկար տարիներ պարել է «Վան» եւ «Ակունք» ազգագրական պարի համոյթներում։ Զբաղւել է բանահաւաքչական գործունէութեամբ։ Հիմնադրել է «Կարին» աւանդական երգի-պարի խումբը։

Մասնակցել է Արցախեան պատերազմին։ Եղել է Լէոնիդ Ազգալդեանի հրամանատարութեամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թ. օգոստոսին ընդգրկւել է «Արծիւ մահապարտներ» յատուկ նշանակութեան գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ:

Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին:

Զինադադարից յետոյ՝ 1994 թւականից ծառայել է ՀՀ Զինւած ուժերում որպէս սպայ։

1995-1996 թթ. ընթացքում աւարտել է Մարշալ Շապոշնիկովի անւան «Վիստրէլ» բարձրագոյն սպայական դասընթացը՝ ստանալով «Գնդի եւ բրիգադի հրամանատարի» որակաւորում։

Yerkir.am

Related Articles

Back to top button